Harazat Tshnami - Episode 493 - 13.03.2015

24.11.2017


Սպոն ու Էմիլին բաժանվում են: Սպարտակը չի պատրաստվում երեխային տալ Էմիլիին: Էմին ասում է, որ կպայքարի երեխայի համար:
Ալիկը Վիտուսին խոստանում է փոխվել, եթե վերջինս ընդունի իրեն որպես հայր:
Քննիչը Կարպիչի փաստաբանին տեղեկացնում է, որ գեներալը մահացել է ոչ Կարպիչի զենքի կրակոցից:
Վարդն ու Էմիլին որոշում են դատարանի միջոցով Սպոյից վերցնել երեխային:
Սպոն տեսնում Շավոյի տանից դուրս եկող դայակին երեխայի հետ և վերցնում է երեխային:
Կարպիչը փաստաբանին հանձնարարում է զբաղվել նաև իր ունեցվածքը փրկելով:
Էմին պարզում է, որ հղի է: Նա որոշում է որքան հնարավոր է շուտ ազատվել երեխայից:
Յուրին Սպարտակի հետ վիճում է Շավոյենց մոտից թոռանը գողանալու համար: Նա խոստովանում է, որ Կարպիչը չի սպանել գեներալին:
Կարպիչը սրտի նոպա է ունենում: Ինչ-որ մեկը խցում փորձում է նրան խեղդել:

 

 



Теги:


Хостинг от uCoz