Harazat Tshnami - Episode 501 - 25.03.2015

23.09.2017


Սպարտակն առաջարկում է Էմիին երեխայի հետ միասին հեռանալ երկրից: Էմին մերժում է, քանի որ դրանով Բալայան-Բեկնազարյան պայքարին վերջ չի դրվի: Սպարտակը խոստանում է չբողոքել Կարպիչի դեմ: 
Ալիկը Վիտուսին խոստովանում է, որ ինքն է կրակել գեներալին, բայց իր նշանակետում Արթուրն է եղել: Նա պարզաբանում է, որ Արթուրն է եղել իր ընտանիքի դժբախտության պատճառը՝ մեքենայի ձորը շրջվելը, կնոջ մահն ու Վիտուսի մանկատուն ընկնելը: Վիտուսը նրան ասում է, որ չի ցանկանում մարդասպան հայր ունենալ և հեռանում է: 
Սպարտակը հորն ասում է, որ հանուն իր ընտանիքի չի բողոքի Կարպիչի դեմ: Յուրին նրան թուլամորթէ անվանում: 
Փաստաբանը Կարպիչին հայտնում է, որ Սպարտակը հետ է վերցրել իր բողոքը: 
Ալիկը Յուրիին խոստովանում է, որ ինքն է կրակել գեներալին:

 



Теги:


Хостинг от uCoz