Ռուբենը զանգահարում է Տաթևին և ասում, որ սրճարանը վաճառվել է և նոր սեփականատերը ցանկանում է հանդիպել սրճարանի ողջ անձնակազմի հետ: Տաթևը չի կարողանում տանից դուրս գալ, քանի որ պետք է նախ փոխի տնային հագուստը, իսկ դա հնարավոր չէ, քանի որ իրենց ննջասենյակում իր հանգիստն է վայելում ամբողջ գիշեր պատվեր կատարած Մուշեղը: