29.05.2015 Tnpesa 4 - Episode 24 - 29.05.2015 Final

Կորյունն ու Աննան գնում են հանդիպման, ու այդ հանդիպումից է կախված արդյոք Կորյունը կվերադարձնի՞ իր կորցրածը, թե՞ ոչ: Տանեցիները, տեղեկություն չունենալով Կորյունից, մտածում են, որ Կորյունը տանուլ է տվել գործը, ուստի որոշում են դիմել ծայրահեղ միջոցների:

 
0 282
28.05.2015 Tnpesa 4 - Episode 23 - 28.05.2015

Պարզվում է, որ Անուշավանիչի տան խորհրդավոր գնորդը նրա նախկին գործընկերն է, ով խաբեությամբ տիրացել է Կորյունի ողջ ունեցվածքին: Կորյունը չի համաձայնվում վաճառել նրան տունը և Աննային հանձնարարում է արագացնել աշխատանքային պրոցեսը:

 
0 198
26.05.2015 Tnpesa - Episode 22 - 26.05.2015

Անշարժ գույքի գործակալ Աշոտը հերթական գնորդին է բերում, ով համաձայնվում է գնել բնակարանը: Կորյուն Անուշավանիչի ընտանիքում խուճապ է: Սակայն ինչ-որ խորհրդավոր զանգից հետո, Աշոտը ինքն է այդ գնորդին սկսում համոզել, որ վերջինս այլ տուն գնի:

 
0 233
21.05.2015 Tnpesa - Episode 21 - 21.05.2015

Կորյուն Անուշավանիչը Մանուկին ստիպում է, որ աշխատանք գտնի: Ռիմայի միջնորդությամբ՝ քաղաքի ռեստորաններից մեկում Մանուկին ընդունում են աշխատանքի: Նա աշխատելու է որպես մենեջեր:

0 291
19.05.2015 Tnpesa - Episode 20 - 19.05.2015

Չվճարելու պատճառով՝ արգելափակվել են Կորյուն Անուշավանիչի ընտանիքի բոլոր անդամների հեռախոսները: Սա լուրջ խնդիրներ է առաջացրել Կորյունի համար, քանի որ անջատվել է նաև Անուշիկի հեռախոսը: Այդ ամենին գումարած՝ նրանց տուն է գալիս հերթական գնորդը, ով հենց տեղում ցանկանում է գնել տունը: 

0 296
14.05.2015 Tnpesa - Episode 19 - 14.05.2015

Անուշիկը խնդրում է Կորյուն Անուշավանիչին, որ վերջինս բարեգործություն անի և վերանորոգի քաղաքի մանկապարտեզներից մեկը: Կորյունը, բնականաբար, չի կարող կատարել Անուշիկի խնդրանքը, սակայն չի էլ կարող մերժել: Ստիպված դիմում է խորամանկության, իսկ այդ հարցում օգնության է հասնում Ռիման:

0 269
07.05.2015 Tnpesa - Episode 17 - 07.05.2015

Տեսնելով Մանուկի չարչարանքները տնային աշխատանքները կատարելիս՝ Անուշիկն ըմբոստանում է և Կորյուն Անուշավանիչից պահանջում, որ վերջինս տնային տնտեսուհի ընդունի աշխատանքի:
 

0 445
06.05.2015 Tnpesa - Episode 16 - 05.05.2015

Մանուկը հիասթափված է իր կարգավիճակից, այսինքն` տնային տնտեսուհու պարտականությունների կատարումից: Նա որոշում է Անուշիկին պատմել այն մասին, որ Կորյուն Անուշավանիչը իրականում սննկացել է: 

0 355
28.04.2015 Tnpesa 4 - Episode 14 - 28.04.2015

Աշոտը հերթական գնորդի հետ պետք է այցելի Կորյուն Անուշավանիչի տուն: Այս անգամ, Կորյունենք որոշում են փչացնել գործարքը հենց Աշոտի միջոցով՝ անկախ նրա կամքից:

0 307
21.04.2015 Tnpesa 4 - Episode 13 - 21.04.2015

Կորյուն Անուշավանիչի տանը քաոս է: 
Աննան հիվանդ է, և նրա համար թանկարժեք դեղորայք է հարկավոր: 
Կոմունալ վճարները չկատարելու պատճառով անջատում են գազամատակարարումը: Կորյունի մեքենան տանում են տուգանային հրապարակ: 

0 345
16.04.2015 Tnpesa 4 - Episode 12 - 16.04.2015

Աշոտը եկել է Կորյուն Անուշավանիչի տուն, որպիսզի նկարի այն և նկարները տեղադրի համացանցում: Դա դուր չի գալիս Անուշավան Կորյունիչին: Չնայած Կորյուն Անուշավանիչի հորդորներին՝ պապին, այնուամենայնիվ, որոշում է խանգարել Աշոտին:
 

0 368
14.04.2015 Tnpesa 4 - Episode 11 - 14.04.2015

Անուշիկը համացանցից իմանում է, որ Կորյուն Անուշավանիչը սնանկացել է: Կորյունը մեկնաբանում է այդ լուրը որպես զրպարտանք, ինչին Անուշիկը չի հավատում: Դա շատ լուրջ խնդրի առջև է կանգնեցնում Կորյունին:

0 394
09.04.2015 Tnpesa 4 - Episode 10 - 09.04.2015

Հերթական գնորդը պիտի այցելի Կորյուն Անուշավանիչի տուն: Հաշվի առնելով մինչև այդ հաջողված բեմադրությունների հաջողությունները՝ այս անգամ էլ Կորյունը օգնության է կանչում Ռիմային և Միսակին: 

0 490
08.04.2015 Tnpesa 4 - Episode 9 - 07.04.2015

Ապրիլի 7 է, բնականաբար պետք է շնորհավորել տան կանանց՝ տոնի կապակցությամբ: Սակայն այս պահին, Կորյուն Անուշավանիչի և Մանուկի համար, սա էլ է լուրջ ֆինանսական խնդիր: Միակ մարդը, ով գումար ունի, դա պապին է, ով, նույնիսկ պարտքով, չի ցանկանում գումար տարամադրել ինչպես Մանուկին, այնպես էլ Կորյունին: 

0 353
02.04.2015 Tnpesa 4 - Episode 8 - 02.04.2015

Աննան Կորյուն Անուշավանիչի տուն շատ կարևոր մարդ է հրավիրել, ով չգիտի, որ Կորյունը ներկա պահին սնանկ է: Կորյուն Անուշավանիչը պետք է ամեն ինչ անի հյուրի վրա հարուստ մարդու տպավորություն թողնելու համար

0 417
31.03.2015 Tnpesa 4 - Episode 7 - 31.03.2015

Կորյուն Անուշավանիչի տան գնորդ է հայտնվել: Կորյուն Անուշավանիչը և Անուշավան Կորյունիչը պիտի դուրս գան տանից՝ Մանուկի վրա թողնելով գնորդերին: Մանուկը միայնակ պիտի կարողանա այնպես անել, որպեսզի տունը չվաճառվի: 

0 480
24.03.2015 Tnpesa 4 - Episode 5 - 24.03.2015

Անուշիկը հերթական անգամ ցանկանում է ճաշել դրսում, ինչը իսկակական գլխացավանք է դառնում Մանուկի համար:

0 484

1-20 21-40 41-60 61-80 81-97


Хостинг от uCoz