11.05.2015 Erajshtakan Postarkx - 10.05.2015

Սա Առաջինի ամենաերկարակյաց երաժշտական հաղորդումն է, որը հեռուստադիտողին վերադարձնում է ընդհուպ 70-ական թվականները: Այսօր էլ վաստակաշատ հաղորդավար Սուսաննա Շահինյանը մեկ առ մեկ ընթերցում է հանրապետության մարզերից, Արցախից և Սփյուռքից ստացված բոլոր նամակները և առաջարկում վայեյել պատվիրված երգն ու երաժշտությունը: Մատուցվում են հին ու բարի հիշողություններ արթնացնող բազմաժանր ու բազմազան ստեղծագործություններ`դասական, ազգային, ժողովրդական, ազգագրական, հայկական և արտասահմանյան էստրադա, հեղինակային երգ և երաժշտական նորություններ:

0 166
04.05.2015 Erg ergoc - 03.05.2015

Հաղորդաշարի թեման հայ երգն է` սկսած միջնադարյան տաղերից մինչև 80-ականների վերջի հեղինակային երգը: Առանձին հաղորդումներ են նվիրվում հայ անվանի կոմպոզիտորների և նրանց երգային ստեղծագործությանը, զանազան հոբելյանական առիթներով հնչում են սիրված երգեր: Հանրապետության շնորհալի երգիչների կատարումներին զուգահեռ հատուկ պատրաստված ժամանակագրական տեսաֆիլմերով ներկայացվում է տվյալ երգի կամ հեղինակի ժամանակաշրջանի սոցիալական-քաղաքական-տնտեսական համատեքստը` հաղորդումը օժտելով նաև ճանաչողական ոչ պակաս կարևոր գործառույթով: Հաղորդման բովանդակային նյութին համապատասխան հրավիրվում են հյուրեր, ովքեր իրենց մեկնաբանություններով և հուշերով ամբողջացնում են տվյալ թեմայի համակողմանի լուսաբանումը:

0 168

1-20 21-40 41-60 61-66


Хостинг от uCoz