Ալկոհոլային ո՞ր խմիչքը կարող է օգտակար լինել առողջության համար

19.11.2017


Գաղտնիք չէ, որ ալկոհոլի կանոնավոր կամ մեծ չափաբաժիններով օգտագործումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել։ Չնայած սովորաբար բժիշկները բացասաբար են արտահայտվում ալկոհոլային ըմպելիքների մասին եւ խորհուրդ են տալիս կտրականապես հրաժարվել դրա օգտագործումից, սակայն ճիշտ եւ խելամիտ մոտեցման դեպքում կարելի է ոչ միայն չվնասել օրգանիզմը, այլ ընդհակառակը՝ բարելավել մեր առողջական վիճակը։

1.Սիրտ-անոթայն հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում մեկ բաժակ կարմիր գինի խմել, քանի որ կարմիր տեսակի խաղողի բաղադրիչները բարձրացնում են արյան անոթների տոնուսը։ Ի դեպ, այս հիվանդության կամ խնդրի առկայության դեպքում պետք է բացառել գազավորված ըմպելիքների, այդ թվում՝ շամպայնի օգտագործումը։

2. Բարձր զարկերակային ճնշման դեպքում օգտակար կլինի կոնյակը (քիչ քանակությամբ)։ Այն օգնում է ազատվել անոթների սպազմից, ինչպես նաեւ կարգավորում է արյան շրջանառությունը։ Իսկ ցածր զարկերակային ճնշման դեպքում կոնյակն ավելի կվատթարացնի ձեր վիճակը։ Խորհուրդ է տրվում մի քիչ ռոմ խմել։

3. Շաքարային դիաբետով հիվանդները պետք է մեծ ուշադրություն դարձնեն օղուն, որը ոչ մի կերպ չի կարող վնասել ձեր առողջությանը։ Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց արգելված է գարեջուր, շամպայն եւ քաղցր գինի օգտագործելը։

4. Ալերգիկ մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս չխմել անհայտ եւ բարդ բաղադրիչներով պատրաստված կոկտեյլներ։ Ավելի նախընտրելի են մեկ բաղադրիչ պարունակող ըմպելիքները։

5. Չնայած նշվեց, որ կան մարդիկ, ում հակացուցված է շամպայնը, բայց այն նույնպես օգտակար հատկություններ ունի. շամպայնը մագնեզիում եւ սելեն է պարունակում, որը բարձրացնում է իմունիտետը եւ հանգստացնող ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Օրինակ, ֆրանսիացիները հարբուխը բուժում են մի հետաքրքիր խառնուդի միջոցով, որը պատրաստվում է 100գր. տաք շամպայնով, խնձորի հյութով եւ մեղրով։ Այն խմում են քնելուց առաջ։


Նյութի աղբյուր: http://style.news.am/arm/news/19186/alkoholayin-or-khmichqy-karox-e-ogtakar-linel-aroxjutyan-hamar.
Теги:


Хостинг от uCoz