Ձեր աստղագուշակն ըստ սիրած բույրերի

23.09.2017


Խոյ
Այս կանանց գրավում են այն բուրմունքները, որոնցում արևելյան բույրերի փունջ կա` համեմունքների բնական բույրեր: Ցերեկը նրանց համար իդեալական է միմոզայի բույրը, որը փոքր-ինչ մեղրի բույր է հիշեցնում: Երեկոյան նրան ձգում է շոկոլադի քաղցր բուրմունքը:

Ցուլ
Նրանց ձգում է հողի բույրը` մեխակի, պաչուլիի բուրմունքներով համեմված: Օծանելիքը կարող է պարունակել ծաղկային բնահյութեր: Ցուլի կանացիությունն ընդգծում է ելակի բույրը: Հանդիսավոր պահերին հարմար է վարդաբույրը:

Երկվորյակ
Նրանց գրավում են թեթև, նուրբ բուրմունքները: Երկվորյակի օծանելիքը կարող է պարունակել բուսական մզվածք, ինչպես նաև մրգային և ծաղկային բնահյութեր: Քնքուշ, տաք բույրերը կօգնեն գտնելու հոգեկան հավասարակշռությունը: Մանավանդ հարմար է մանուշակը, որը երկվորյակի համար հակասթրեսային կախարդական ուժ ունի:

Խեցգետին
Այս կանանց բնավորությունը ներդաշնակ է լոտոսի, թարմ միմոզայի և հյութալի ելակի բույրերին: Նայած հանգամանքներին` նրանց կգրավի նուրբ ծաղկային բույրով օծանելիքը կամ վանիլինի, դարչինի բույրը:

Առյուծ
Թարմ օզոնային բույրը` հագեցած սպիտակ ծաղիկների բույրով, աննկատ չի թողնի այս կնոջը: Մրգային բույրերը / մանավանդ թուրինջի/ կօգնի զգալ, որ տիեզերքը պտտվում է նրա շուրջը: Առյուծին սազում են կայուն և հիշվող բուրմունքները:

Կույս
Կույսերին համապատասխան են փափուկ և առույգացնող բույրերը՝ թարմ երանգներով: Նրա օծանելիքի բաղադրության մեջ պետք է լինեն ցիտրուսային երանգներ, նաև մշկենու և խորդենու եթերայուղեր: Այս կանայք, որ սեր ու քնքշություն են փնտրում, ինքնավստահ կզգան օգտագործելով փայտահոտի թոյլ երանգ ունեցող օծանելիք:

Կշեռք
Այս կանանց համար իդեալական է հասած մրգերի և նուրբ ծաղկային բնահյութով օծանելիքը: Նուրբ բուրմունքը ընդգծում է նրա բնածին հմայքը: Նրանց գրավում է կարամելի, սուրճի, դիմափոշու, համեմունքների բույրերով օծանելիքը: Այս կանանց բուրմունքը անցողիկ է, թռուցիկ:

Կարիճ
Այս կանանց հիմնական բնութագիրը զգայունությունն է: Նրանց օծանելիքի բաղադրության մեջ մտնում են վարդի յուղը, ծաղկամրգային բնահյութերը: Կարիճը ոչ թե սիրում, այլ պաշտում է բուրմունքները: Իշխանատենչ և պատվախնդիր այս կանանց վայելում է խնկի խորհրդավոր բույրը:

Աղեղնավոր
Այս կանանց վայել են արևելյան շուկայի բույրերը. այդ համեմունքային հոտերին ավելանում են ծաղկամրգային և ազնիվ փայտի բուրմունքները: Այս կանանց պարֆյումը պետք է թարմություն բուրի, ինչպիսին նրա զգացմունքներն են: Նրանց Սազական է նարնջի վառ բուրմունքը:

Այծեղջյուր
Չեն ընդունում անակնկալ հակադրվող բույրերը: Նրանց համար հարմար են դասական կանացի բուրմունքները, որոնք երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս: Նրա բույրերն են նշի կամ կարամելի անուշ բուրմունքները: Դարչնի բույրը նույնպես կսազի առաջին հայացքից զուսպ այս կանանց:

Ջրհոս
Անկախ, անկանխատեսելի, բայց միևնույն ժամանակ յուրահատուկ, հիշվող բուրմունքները ջրհոսների համար են: Ջրհոսներին սազում է արհեստական բուրմունք: Այս կանայք, առանց վախենալու անհատականությունն աղավաղելուց, կարող են օգտվել տղամարդկանց համար նախատեսված օծանելիքից: Նրանց օծանելիքի մեջ հաճախ է հանդիպում ցիտրուսի կամ փշատերևի եթերայուղ:

Ձուկ
Այս կանանց ընտրությունը նուրբ ծաղկային բույրն է կամ համեմունքային յուրօրինակ փունջը: Օծանելիքը կարող է ամենաբազմազան կերպարներ ստեղծել` և՛ անմեղ արարածի, և՛ ինքնավստահ գեղեցկուհու: Ինչպես Կոկո Շանելն էր ասում, կինը որպեսզի գրավիչ լինի, անընդհատ պետք է փոխվի: Ձկները դրա վառ օրինակն են:


Նյութի աղբյուր: http://www.kiss.am/load/astghagowshak/d_39_er_astghagowshakn_y_39_st_sirac_39_bowyreri/7-1-0-279
Теги:


Хостинг от uCoz