Դիմակ յուղոտ մազերի դեմ, որն արագացնում է մազերի աճը և դադարեցնում մազաթափությունը

23.09.2017


Սպիտակ մանանեխից պատրաստված դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել մազաթափության կամ յուղոտ մազերի դեպքում:
Այս դիմակը հրաշալի լուծում է այն մարդկանց համար, ովքեր ունեն յուղոտ մազեր, քանի որ սպիտակ մանանեխը նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը: Օգտագործելու դեպքում մազերը քիչ յուղոտ կլինեն և երկար ժամանակ մաքուր կմնան: Դիմակը նաև արագացնում է մազերի աճը և վերականգնում դրանց փայլը:
Մի օգտագործեք այս դիմակը, եթե ալերգիկ եք:

Դիմակ 1
Բաղադրատոմսը

2ճ/գ աղացած սպիտակ մանանեխ
2 ձվի դեղնուց
50մլ տաք յոգուրտ՝ խառնած 1ճ/գ շաքարով

Դիմակ 2
Բաղադրատոմսը

2ճ/գ սպիտակ մանանեխ
1 ձվի դեղնուց
50 մլ գոլ ջուր
1թ/գ շաքարավազ
1ճ/գ ձեթ (խորհուրդ է տրվում ձիթայուղ)
Պատրաստման եղանակը երկու դիմակների համար էլ նույնն է:

Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խյուսը տարածեք կեղտոտ և չոր մազերին՝ մազարմատներից մինչև ծայրերը: Եթե մազերի ծայրերը շատ չոր են՝ խուսափեք այս դիմակը ծայրերին քսելուց: Տոպրակով և սրբիչով փաթաթեք գլուխը: Դիմակը թողեք 15-60 րոպե:

Դիմակն առաջին անգամ օգտագործելիս՝ փորձեք այն մազերին թողնել առնվազն 15 րոպե: Եթե անգամ փոքր-ինչ այրոց զգաք, մի վախեցեք, այն չի վնասի ո՛չ գլխամաշկը, ո՛չ մազերը:

Տաք ջրով հեռացրեք դիմակը մազերից, այնուհետև լվացեք մազերը շամպունով, ինչպես միշտ եք անում: Դիմակն օգտագործեք 4-5 օրը մեկ անգամ՝ մեկ ամիս շարունակ:


Նյութի աղբյուր: http://www.kiss.am/blog/maska_zhirnix_volos/2015-04-22-388
Теги:


Хостинг от uCoz