Համակարգչային էկրանը և տեսողությունը

23.09.2017


Սկսենք վատից. լիովին լուծել այդ խնդիրը առայժմ անհնարին է: Իսկ լավն այն է, որ համակարգչային էկրանի պատճառած վնասը կարելի է նվազագույնի հասցնել: Հարկավոր է հստակ իմանալ, թե հատկապես ինչն է վնասում տեսողությանը և հետևել տեսողության համար կարևոր մի քանի պարզ կանոնների:

Համակարգչային տեսողության սինդրոմ
Համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու հետևանքն Է. աչքերի զգայունակության անկում, աչքերի մրմռոց, վզի և աչքերի շրջանում ցավեր, աչքի մկանների աշխատանքի խաթարում: Վերջնականապես և մանրամասնորեն տեսողության խանգարման մեխանիզմը դեռևս ոչ ոք չի վերլուծել:
Բայց այս տհաճ երևույթի մասին տերմին արդեն մտածել են: Այն կոչվում Է «Համակարգչային տեսողության սինդրոմ» (Computer Vision Syndrome):

Վատ լուսավորություն
Պարզվում է՝ մարդու տեսողությունը հարմարված չէ այն բանին, որ պատկերին երկար ժամանակ նայի հարթ մակերեսի վրա: Բնության մեջ ցանկացած առարկա ունի ծավալ, և դեռ ավելին՝ լույս չի տալիս և մենք դրանք տեսնում ենք արևից անդրադարձած լույսի տակ: Բացի այդ, աչքը շուտ հոգնում Է տեքստի կամ ցանկացած պատկերի թրթռոցից: Էլ չենք խոսում մեզ համար անտեսանելի բարձր հաճախականությամբ Էկրանի թարթումներից:

Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց
Գուցե այս ամենի պատասխանը տա պլանշետների ներմուծումը, որը հիմնված Է «Էլեկտրոնային թանաքի» վրա և չկա թարթող Էկրան:

Չոր աչքերի սինդրոմ
Համակարգիչն ակտիվորեն օգտագործողները հաճախ են բողոքում աչքերի չորությունից, մրմռոցից և թարթիչների հատվածում քորից: Սրանք «չոր աչքի սինդրոմի» նշաններ են: Ընդհանրապես, մարդը աչքերը թարթում է րոպեում 10-15 անգամ: Սա անհրաժեշտ Է աչքի նորմալ աշխատանքի համար: Իսկ թարթելը խոնավացնում է աչքը: Համակարգչով աշխատելու հետևանքով աչքերը թարթելու հաճախականությունը նվազում Է, քանի որ Էկրանին մարդը լարված Է նայում: Երբ մենք ինչ-որ բան կարդում ենք թղթի վրա, աչքերը հիմնականում դեպի ներքև են ուղղված լինում: Այսպիսով, վերին կոպը աչքի ավելի մեծ մակերես Է ծածկում և աչքի չորացման մակերեսն ավելի փոքր Է լինում: Իսկ համակարգչի Էկրանին նայում ենք հորիզոնական ուղղությամբ:

Կարճատեսությունը հեռու չէ
Մասնագետները հաշվել են, որ համակարգչի առջև 4 ժամ աշխատելու ընթացքում աչքերը վերասևեռվում են 5-10 հազար անգամ: Երկարատև աշխատելու հետևանքով մենք դադարում ենք առարկաները հստակորեն տեսնել, հատկապես եթե դրանք տարբեր հեռավորությունների վրա են:

Ինչպես տեսողությունը պաշտպանել
Մի՛ խնայեք միջոցները՝ լավ էկրան գնելու համար: էկրանի վրա մարդը պատկերը տեսնում է ոչ թե գծի կամ շարքի տեսքով, ինչպես թղթի վրա է լինում, այլ՝ առանձին կետերի կամ պիքսելների տեսքով, որոնք էլ ձևավորում են որևէ պատկեր: Որքան շատ կետեր են պատկեր ձևավորում, այնքան ավելի պարզ ու հստակ ենք մենք այն տեսնում: Այդ պատճառով երբեք մի խնայեք դրամը՝ համակարգչային էկրան գնելիս:

Ո՞ր մոնիտորներն են ավելի անվտանգ
Աչքերի համար ամենաանվտանգը պլանշետներն ու էլեկտրոնային գրքերն են, որոնցում օգտագործվում
է «էլեկտրոնային թանաք» և այդ էկրանները երբեք չեն թարթում ու լույս չեն արձակում:

Հարմարավետություն աչքերի համար
Աշխատելիս օգտագործեք աչքերի համար հաճելի գույներ ու երանգներ: Տեքստի հետ աշխատելիս տառերը չպետք է շատ մանր լինեն: Ցանկալի է օգտագործել 12-14 տառաչափեր: Աչքի համար ավելի հեշտ ընկալելի է, եթե տեքստը գրված է մի մատ խորքից: Տառերի և տողերի միջև հեռավորությունը նույնպես շատ կարևոր է:
Ինտերնետում ինչ-որ նյութեր նայելիս էկրանի մեծությունը հարմարեցրեք ձեզ, եթե հարկավոր է ավելի մոտեցրեք ձեզ պիտանի հատվածը:

Աշխատավայրը
Գրագետ ձևով կահավորել աշխատավայրը. հիմնական հարցն այստեղ լուսավորությունն է: Այն պետք է լինի հավասարաչափ և ոչ շատ ուժեղ: Չի կարելի համակարգչի առջև նստել մթության մեջ, ինչը տանում է տեսողության թուլացման: Լուսավորությունն այնպիսին պետք է լինի, որ դեմքին չընկնի ու մոնիտորի վրա չանդրադառնա: Պատուհաններից ընկնող վառ լուսավորությունը հարկավոր է փակել կամ թուլացնել:

Ճիշտ դիրք
Աչքերը պետք է լինեն մոնիտորից 40-50 սմ հեռավորության վրա: Հետևեք ձեզ, որպեսզի պայքարեք համակարգչի էկրանի վրա կռանալու սովորության դեմ: Փորձեք այնպես նստել, որ աչքի միջին հորիզոնական գիծը մոնիտորի վերին եզրից 10-20 սմ վերև լինի: Այսինքն, մոնիտորին մի քիչ վերևից նայեք:

Հաճախակի հանգստանալ
Հարկավոր է հանգստանալ գոնե յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ անգամ: Հանգստանալու ընթացքում փորձեք նայել դեպի հեռուն (օրինակ՝ բակում քայլող շանը): Դա կհանգստացնի և կրկին մարտական վիճակի կբերի տեսողությունը:

Հիմնական վարժություններ

♦ աչքերի շարժում վերևից-ներքև, ներքևից-վերև,
♦ աչքի շրջանաձև շարժումներ՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը,
♦ աչքերի ինտենսիվ փակում-բացում,
♦ աչքերի շարժում անկյունագծով. ձախ ներքևի անկյունից-աջ վերևի անկյուն և հակառակը,
♦ հաճախակի թարթում,
♦ տարբեր հեռավորությունների դիտում. մոտեցեք պատուհանին, ուշադիր նայեք մոտիկ առարկային (օրինակ՝ անձրևի կաթիլը պատուհանագոգին), հետո նայեք հեռուն՝ ձգտելով տեսնել այս ու այն կողմ ընկած առարկաներ:
Հետևեք ձեր աչքերին, դրանք ձեզ շատ պիտանի են:


Նյութի աղբյուր: http://www.kiss.am/load/o_39_gtakar_xorhowrdner_kencaghi_hamar/hamakargchayin_ekrany_tesoghowtyowny
Теги:


Хостинг от uCoz