Հոգեբանական թեստեր. ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ

23.09.2017


1. Ծննդյան օրը ծաղկաման եք նվեր ստացել: Եվ այն Ձեզ դուր չի եկել: Ի՞նչ կանեք դրա հետ:
ա. կնվիրեմ ուրիշին - 2;
բ. կհասկացնեմ հյուրին, որ նվերն այնքան էլ իմ սրտով չէ, կարելի էր ուրիշ բան նվիրել - 6;
գ. աչքից այն կողմ կհեռացնեմ - 10:


2. Եթե պատահական ուրիշին հասցեագրված նամակ ստանաք, ինչպե՞ս կվարվեք:
ա. կկարդաք նամակը, այնուհետեւ կտաք հասցեատիրոջը - 6;
բ. դեն կնետեմ - 2:


3. Ձեզ բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկել, սակայն ոչ այնքան հետաքրքիր: Կընդունե՞ք հրավերը:
ա. ոչ, կարծում եմ, դա այնքան էլ լավ տարբերակ չէ - 10;
բ. կհամաձայնվեմ, բայց ներքուստ համոզված կլինեմ, որ կարող էի նաեւ ավելի լավ աշխատանք գտնել- 2;
գ. առանց մտածելու կհամաձայնվեմ - 6:


4. Ընկերական շրջապատում մի դեպք են պատմում, որի մասին Դուք արդեն լսել եք:
ա. մեծ ուշադրությամբ այն կլսեմ - 10;
բ. հեգնանքով կասեմ. «Դրա մասին վաղուց գիտենք» - 6;
գ. կընդհատեմ զրուցակցին և ինքս կպատմեմ եղելությունը - 2:


5. Երբ բջջային հեռախոսում ունենում եք անվճար րոպեներ:
ա. կտեղեկացնեք դրա մասին բջջային օպերատորին -10;
բ. բոլորից գաղտնի կպահեք - 2;
գ. կպատմեք բոլոր ընկերներին ու ծանոթներին - 6:


6. Այգում տղաները տանջում են վնասված թևով ծիտիկի: Ինչպե՞ս կարձագանքեք:
ա. այգուց դուրս կհրավիրեք տղաներին - 6;
բ. կփորձեք օգնել ծիտիկին - 10;
գ. ուշադրություն չեք դարձնի և կշարունակեք քայլել - 2:

50 և ավելի միավոր. Դուք ավելի քան հանդուրժող եք: Ասում են` բաց սիրտ ունեք: Ունակ եք բոլորի հետ ընկերություն անելու: Ճիշտ է, Ձեզ երբեմն պակասում է սկզբունքայնությունը, դա քաջ գիտակցում եք, բայց Ձեր մեջ ուժ չեք գտնում քննադատաբար մոտենալ սեփական «Ես»-ին եւ շրջապատին:

30 - 49 միավոր. Դուք համոզված եք, որ օժտված եք բարի արարքներ գործելու և փորձում եք, որքան հնարավոր է` համոզել դա Ձեր ընկերներին:

18 - 29 միավոր. Ձեր տրամադրությունը փոփոխական է: Այն կախված է շրջակա միջավայրից: Երբեմն շատ ուշադիր եք, երբեմն էլ` ցրված: Ծայրահեղության հասնող կասկածամիտ եք:

17-ից ցածր միավոր. Ձեր մասին հաճախ ասում են, որ էգոիստ եք: Դուք դժվարությամբ եք վստահում մարդկանց: Այնուամենայնիվ, եթե նկատել եք Ձեր իսկ բնավորության բացասական կողմերը, դեռ ուշ չէ այն ուղղելու համար:


Նյութի աղբյուր: http://www.erkusov.com/publ/pshy/hogebanakan_t-39-ester_harmonia_ser/t_39_est_inchpisi_xar_39_nvac_
Теги:


Хостинг от uCoz