Ինչպես հասկանալ կնոջ խառնվածքն ըստ նրա զարդերի

23.09.2017


Ցանկացած կին սիրում է զարդեր կրել եւ դրանց օգնությամբ փորձում է ընդգծել իր անհատականությունը, ինչպես նաեւ բնավորությունը։ Հոգեբանների ուսումնասիրությունը ցույց են տվել, որ կան որոշ օրինաչափություններ, որոնց օգնությամբ կարելի է հասկանալ կնոջ խառնվածքը։ Ուսումնասիրությունները պարզել են, որ նույն զարդերը, նույն ոճը նախընտրող մարդիկ ունեն բնավորության նույն հատկանիշները։ Այսպիսով, ինչպես կարելի է հասկանալ կնոջ խառնվածքն ըստ նրա զարդերի։

Հոգեբանները պնդում են, որ այս հարցում մեծ ազդեցություն կարող են ունենալ ականջօղերը։

Օրինակ, եթե կինը եռանկյունաձեւ ականջօղեր է կրում, ապա նա այնքան էլ կանխատեսելի չէ իր բնավորությամբ։ Նման ականջօղեր նախընտրող կանայք սիրում են ճնշել շրջապատին եւ իրենց կարծիքը թելադրել։

Էլիփսաձեւ ականջօղեր սովորաբար կրում են այն կանայք, ովքեր զգայուն են ու հուսալի։ Նրան շատ մարդամոտ են եւ հետաքրքիր։

Իսկ եթե կնոջ ականջները զարդարում են քառանկյուն ականջօղերը, ապա հաշվի առեք, որ նա շատ ինքնավստահ ու նպատակասլաց կին է, իսկ նման կանայք նախընտրում են վճռական տղամարդկանց։

Իսկ կլոր ականջօղեր նախընտրում են կանայք, ովքեր զուսպ, կոռեկտ եւ հավասարակշռված են։


Նյութի աղբյուր: http://style.news.am/arm/news/18406/inchpes-haskanal-knoj-kharnvatsqn-yst-nra-zarderi.html
Теги:


Хостинг от uCoz