Մեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրություն

23.09.2017


Այսօր բոլորը նախընտրում են առողջարար սնունդ օգտագործել վնասակար հետեւանքներից խուսափելու համար։ Առաջարկում ենք մի նոր համադրություն՝ մեղրի, չորամրգերի եւ ընկույզի համադրույթամբ։

Մեղրը չորամրգերն ու ընկույզ հարուստ են օգտակար նյութերով, եւ դրանք ակտիվություն ու բարձր տրամադրություն են հաղորդում ձեզ ամբողջ օրվա ընթացքում՝ կարգավորելով նյութափոխանակությունը։ Այսպիսով, նման առողջարար ուտեստ պատրաստելու համար անհարժեշտ է չորամրգերը լցնել եռացրած ջրի մեջ եւ թողնել մոտ 5-10րոպե։ Մրգերը չորանալուց եւ կորիզը հեռացնելուց հետո, պետք է կտրատել կիտրոնն ու ընկույզը եւ ստացված բաղադրիչները հարել բլենդերի մեջ՝ միատարր զանգված ստանալով։ Այնուհետեւ հարկավոր է ավելացնել հեղուկ մեղրը եւ շարունակել հարել։ Ահա եւ վերջ. վիտամիններով հարուստ այս խառնուրդը պատրաստ է։


Նյութի աղբյուր: http://style.news.am/arm/news/19402/mexr-choramrger-ev-ynkuyz-nor-hamadrutyun.html
Теги:


Хостинг от uCoz