Տղամարդկանց առարկություններն ու պահանջները կանանց նկատմամբ

24.11.2017


Շատ հաճախ կարելի է տեսնել, որ ամուսիններն իրենց անծանոթների նման են դրսեւորում: Բայց երբ տղամարդը բոլորի ներկայությամբ սկսում է մեղադրել կնոջը լուրջ «հանցանքների» մեջ, ապա այստեղ թաքնված խնդիր կա: Ցավոք, շատ տղամարդիկ են այսպես վարվում, բայց ոչ բոլորին է հնարավոր լինում հավաստիացնել, որ իրենք սխալ են վարվում:

Կանայք շատ հաճախ նախատում են իրենց ամուսիններին դավաճանության, ալկոհոլի չարաշահման, ժլատության եւ անհրաժեշտ գումար չվաստակելու համար: Իսկ տղամարդիկ ինչու՞մ են մեղադրում կանանց. հետաքրքիր է, ինչպե՞ս մենք կարող ենք պատասխանել իրենց առարկություններին:

«Քեզ միայն փողն է հետաքրքրում»

Այս պնդումն իր հաճախականությամբ զբաղեցնում է առաջին հորիզոնականը, եւ այն բնորոշ է բոլոր տարիքի տղամարդկանց: Չգիտես ինչու, տղամարդկանց մեծամասնությունը համոզված է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցչի համար առաջնային նյութականն է:

Այդպե՞ս է, թե ոչ: Դեռեւս վաղուց կինը տղամարդուն ընկալում էր որպես պաշտպան, թիկունք. Խոսքը վերաբերում է ոչ միայն կնոջը ֆիզիկապես պաշտպանելուն, այլեւ նրա համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելուն: Հնում կնոջը բավարարելու համար պետք էր ընդամենը առատ որսով ետ վերադառնալ տուն, իսկ այժմ այս ամենը ներառում է նաեւ շոփինգ, ամառային հանգիստ, երեխաների կրթություն եւ այլն:

«Նա այնքան էլ լավ տնային տնտեսուհի չէ»

«Պատրաստել չգիտի», «ծույլ» ու նման բաները հավանաբար կապված են այսպիսի քարացած կարծրատիպերի հետ, բայց կան կանայք, ովքեր նախընտրում են կրթություն, կարիերա, բիզնես...եթե կինը Ձեզանից ուշ է տուն վերադառնում եւ անգամ աշխատում է հանգստյան օրերին, ապա անիմաստ է նրանից պահանջել ամեն ինչ. բավարարվեք այնքանով, որքան կա, փորձեք գործերի մի մասը վերցնել ձեր ուսերին կամ հոգացեք ինքներդ:

«Նրա հետ խոսել չի լինում»

Նման դեպքում պետք է մտածել, թե ինչը միավորեց ձեզ ու ինչ էր ձեզ գրավում հակառակ սեռի ներկայացուցչի մեջ: Հասկացեք, ոչինչ միանգամից չի կարող կատարյալ լինել. եթե կան դժվարություններ, ապա պետք է քննարկել դրանք, միասին գիրք կարդալ, ֆուտբոլ նայել, կամ նման գործողություններ կատարել:

«Նա գրավիչ չէ անկողնում»

Սա այն ամենակարեւոր պատճառներից մեկն է, որը դրդում է տղամարդուն «ձախ գնալ»: Բայց մեր օրերում շատ քչերն են դադարում սեքսով կամ ակտիվ սեռական կյանքով զբաղվել: Հետեւաբար, եթե զույգն իրար հետ համատեղելի չեն, ապա դա կարելի է շատ ավելի շուտ պարզել:

Իրավիճակն ավելի է դժվարանում, երբ ժամանակի ընթացքում ձեր զուգընկերուհու եռանդն ու էներգիան սպառվում է. այս դեպքում պետք է հասկանալ դրա պատճառը: Սկզբում հասկացեք պատճառը, այնուհետեւ մեղադրեք ձեր ընտրյալին անկողնում սառնության ու ոչ այնքան գրավիչ լինելու համար:

«Նա սրիկա-քած է»

Իհարկե, լինում են իսկական սրիկա-քածեր, որոնք մտածում են միայն սեփական քմահաճույքի մասին՝ անտեսելով իրենց կողակցին: Բայց ամենից առաջ նման կինը դիմակի տակ փորձում է թաքցնել իր վիրավոր հոգին, որը վախենում է խոստովանել, որ պաշտպանության ու հոգատարության կարիք ունի: Կամ կա նաեւ մեկ այլ տարբերակ. նա սկսել է կարդալ այնպիսի գրականություն, հոդվածներ, որոնք ապացուցում են, որ սրիկա կանայք ավելի գրավիչ ու ցանկալի են տղամարդկանց համար: Այսպիսով, այս խնդրից ազատվելու համար պետք է հասկանալ, թե ինչու է կինն այդպես դրսեւորում իրեն

«Նա ինձ չի հասկանում»

Իսկ դուք նրան հասկանու՞մ եք: Իսկ դուք ինչպես կվարվեիք, եթե ձեր կինն ամեն օր, աշխատանքից հետո ընկերուհիների հետ գնար գարեջուր խմելու կամ ձուկ բռնելու՝ տունը մաքրելու եւ երեխաներին պահելու փոխարեն: Ինչու՞ պետք է նա հասկանա ու ների ձեզ, եթե այդ նույն պարագայում դուք այդպես չէիք վարվի:

Այսպիսով, ամենից առաջ պետք է հասկանալ զուգընկերուհուն, եւ հետո առարկություններ ու պահանջներ ներկայացնել. եթե իհարկե, դրանից հետո պահանջներ լինեն...








Նյութի աղբյուր: http://style.news.am/arm/news/16625/txamardkanc-ararkutyunnern-u-pahanjnery-kananc-nkatmamb.html
Теги:


Хостинг от uCoz