Նորություններ / Միջազգային Բեյրութում կայացել է հայ համայնքի պատմության ամենահուժկու ցույցը

19.01.2018


Միջազգային մամուլն այսօրվա իրադարձություններից զատ լուսաբանում է նաեւ հայկական համայնքների միջոցառումները: Բուլղարիայից մինչեւ Ռուսաստան, Չեխիա, Իսպանիա ու Լիբանան՝ մամուլի ուշադրության կենտրոնում ցեղասպանության 100-րդ տարելիցի ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ սփյուռքյան միջոցառումներն են:

Հատկանշական է, որ որոշ հայտնի լրատվամիջոցներ, որոնք տատանվում էին պատմական իրադարձությունները կոչել իրական ու իրավական՝ «ցեղասպանություն» եզրույթով, Հռոմի պապի հայտնի ելույթից հետո, սկսեցին անվարան իրերը կոչել իրենց անուններով: Բեյրութում, օրինակ, այսօր կայացել է հայ համայնքի պատմության ամենահուժկու ցույցը: 

Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 19:15-ին 100 գուժկան ղողանջներից հետո, եկեղեցու բակից մեկնարկել է ջահերով երթ: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված ապրիլքսանչորսյան միջոցառումները Չեխիայում մեկնարկել են Յիհլավա քաղաքում խաչքարի տեղադրմամբ, ապա շարունակվել տեղեկատվական սեմինարով:

 



Նյութի աղբյուր: http://www.1tv.am/hy/news/2015/04/24/%D4%B2%D5%A5%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9/14074
Теги:


Хостинг от uCoz